Վերադարձից առաջ աջակցություն
Ավստրիայում Վերադարձի հարցերով խորհդատվական ծառայության նպատակն է աջակցել Ձեզ Ձեր հայրենիք վերադառնալու գործընթացում:
Ո՞ր հարցերով է զբաղվում վերադարձի խորհրդատվական կենտրոնը:
- Վերադարձի հարցերով խորհրդատվական ծառայությունը Ձեզ տեղեկացնում է Ձեր հայրենի երկրում առկա հնարավորությունների մասին:
- Խորհրդատվության շրջանակներում կտեղեկանաք, թե արդյոք հայրենիք ճանապարհորդության համար և Ձեր հայրենիքում սկզբնական ժամանակում կարող եք աջակցություն ակնկալել:
- Խորհրդատվական կենտրոնը կօգնի Ձեզ ստանալ փաստաթղթեր:
- Այստեղ կհոգան Ձեր ճանապարհորդական ծախսերի մասին:
- Այստեղ կկազմակերպեն Ձեր ճանապարհորդությունը և կամրագրեն թռիչքները:
- Կենտրոնի ծառայության շրջանակներում, տուն մեկնելիս Դուք կստանաք ամբողջական աջակցություն Վիեննա-Շվեխատ օդանավակայանում:
- Կստանաք աջակցություն նաև այն դեպքում, եթե այլ երկրում օդանավ փոխելու անհրաժեշտություն առաջանա:
- Ձեր հայրենի երկրում, որպես սկբնական ժամանակի օգնություն կստանաք գումար:
- Խորհրդատվական կենտրոնը կճշտի նաև, արդյոք ճանապարհորդության ժամանակ և ժամանելուց հետո բժշկական օգնություն կարող եք ստանալ:
Ծառայություններ վերադարձից հետո
«Frontex − Joint Reintegration Services » (FX JRS) վերաինտեգրման ծրագիրը տեղական գործընկեր կազմակերպության հետ համատեղ առաջարկում է Ձեզ վերաինտեգրման աջակցութուն Ձեր հայրենիք վերադառնալուց հետո:
Արագ օգնություն
Ժամանումից հետո €615 արժողությամբ անհապաղ օգնություն փաթեթը կտրամադրվի Ձեր երկիր ժամանելուն պես, այն կներառի հետևյալ անմիջապես տրամադրվող ծառայությունները.
- Օդանավակայանում դիմավորում
- Աջակցություն հետագա ճանապարհորդության հարցում (կազմակերպում և վճարում)
- Ժամանումից հետո մինչև 3 օր ժամանակավոր կացարան
- Անհապաղ բժշկական օգնություն
Եթե կարիք չունեք ոչ մի ծառայության կամ անհապաղ աջակցության ծառայություններից որևէ մեկի, ապա տեղական գործընկերոջից €615 փաթեթից կստանաք չօգտագործված համապատասխան մաս կազմող կանխիկ գումար:
Վերաինտեգրման երկարաժամկետ աջակցություն
Դրան գումարած կստանաք €2.000 արժողությամբ հետվերադարձի օգնության փաթեթ: Դրանից €200 կստանաք կանխիկ, իսկ €1.800՝ ոչ դրամական աջակցության ձևով, վերաինտեգրման ծրագրի շրջանակներում, այն կկազմվի տեղական գործընկեր կազմակերպության հետ համատեղ, վերադարձից հետո առաջին 6 ամսվա ընթացքում:
Հետվերադարձի փաթեթի շրջանակներում առաջարկվող ոչ դրամական աջակցության ծառայություններից են.
- Փոքր բիզնեսի ստեղծման աջակցություն
- Կրթական և վերապատրաստման միջոցառումներ
- Աջակցություն աշխատաշուկա մուտք գործելու հարցում
- Աջակցություն ծնողների հետո վերադարձաց երեխաներին կրթական հաստատություններ գրանցելու գործընթացում
- Իրավաբանական և վարչական խորհրդատվական ծառայություններ
- Ընտանիքի վերամիավորում
- Բժշկական աջակցություն
- Հոգեսոցիալական աջակցություն
- Աջակցություն բնակարանի հետ կապված և կենցաղային հարցերում (կահավորում)
We would like to inform you, that after activating, data will be transferred to the provider. Further information you will find in our data protection policy.
General Information on Voluntary Return Assistance
Wir möchten Sie darauf hinweisen, dass nach der Aktivierung Daten an den Anbieter übermittelt werden. Weitere Infos finden Sie in unserer Datenschutzerklärung.
Reintegrationsunterstützung für RückkehrerInnen aus Österreich (BMI)
Bundesagentur für Betreuungs- und Unterstützungsleistungen (BBU GmbH)
Tel.:
+43 800 808 005